Ահազագ տվող ճիվաղը կամ ծալապակասը կեղծ ահազանգ չտար, ողբերգական այդ դեպքը տեղի չէր ունենա. ողջ գետինը արյան մեջ ,,Երևանում սարսափելի դեպք է եղել, կա զոհ


Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 46-ամյա Արշակ Ավշարյանի վարած Isuzu մակնիշի 336 VV 01 համարանիշի և Երևան քաղաքի Նար Դոսի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Լեոնիկ Հերքոյանի վարած «Բաբաջ» AG 007 մակնիշի մոտոցիկլը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ հետաքննիչները, հիվանդանոցից տեղեկություն ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է, որից հետո Մ. Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավշարյանն աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատում, և փրկարարները մեկնում էին կանչով դեպքի վայր և միացված են եղել լուսաձայնային ազդանշանները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ 2-3 ահազանգեր են ստացել փրկարարները կեղծ հրդեհների վերաբերյալ ու եթե այդ կեղծ ահազագ տվող ճիվաղը կամ ծալապակասը կեղծ ահազանգ չտար, ողբերգական այդ դեպքը տեղի չէր ունենա։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/10/05/1106888/


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *