Շատ շտապ. Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունցել. միայն իմանաք ովքեր են եղել և ինչի համար, սարսափելի մանրամասներ է հայտնում Գագիկ Շամշյանը


Երեկ՝ ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում;: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորներն են՝

Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 64-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Թոթովենցի նրբանցքի բնակիչ, 40-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել«կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ Նավասարդյանի գլխավորությամբ) պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ծարավ Աղբյուրի փողոցից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը, ով ավելի շատ հայտնի է «Թուրք Էմրեն» մականվամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Խանոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով դանակահարվածները հայր ու որդի են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/21/1122844/

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *